Աննա Միքայելյան


ք. Երևան, Հայաստան


Ի սկզբանե որոշել էի հարսանեկան զգեստս պատվիրել ինտերնետով, քանի որ անհամեմատ մատչելի էի գնել ինտերնետի միջոցով, քան վերցնել վարձույթով այն էլ մի քանի անգամ հագած: Սկսեցի փնտրել արժանահավատ մի ընկերություն, որը կկարողանար իրականություն դարձնել զգեստիս պատվերը: Wedding story-ն հենց իմ պատկերացրած ընկերությունն էր ու Նադեժդան հենց այդ մարդը, ով ինձ օգնեց զգեստի պատվերի կազմակերպումը ամենասկզբից մինչև ինձ հասնելը: Նախ ընտրեցինք մոդելը, բայց ես որոշակի փոփոխություն էի ուզում մոդելի վրա, բնականաբար խնդիր չկար ու վերջնական արդյունքում կանգնեցինք ստորև կցված նկարի մոդելի վրա: Ժամանակ առ ժամանակ նա ինձ ուղարկում էր պատվերի ընթացքի մասին ինֆորմացիա ու նաև նկարներ, որի արդյունքում ավելի ճիշտ պատկերացում էի կազմում ընթացքից, նույնիսկ եղան դեպքեր, որ ինչ որ բան փոխելու կարիք կար, ու բնականաբար դա էլ ստացվեց առանց խնդրի, մի խոսքով ես գոհ եմ ու շնորհակալ նրանից, որ իմ հանդեսը լիարժեք էր ու իմ պատկերացրածը՝ շնորհիվ իմ զգեստի: