Մեր մասին

avatar-photo

Նադեժդա Սինենկո

հարսանյաց գործակալության

հիմնադիր-տնօրեն

 Wedding Story

Եթե քեզ շրջապատում են մարդիկ, որոնք կիսում են Ձեր
ընդհանուր նպատակին հասնելու  կիրքը, հնարավոր է դառնում ամեն ինչ:

Հարգելի սիրահարներ, ես ուրախ եմ ողջունել Ձեզ մեր կայքում: Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ գալիք տոնի կապակցությամբ, քանի որ դա կյանքի ամենագեղեցիկ և կարևոր  օրերից մեկն է: Հարսանիքը պարզապես տոն չէ, այլ երկու ճակատագիր  միացնող իրադարձություն:

Ինձ համար դա առաջին հերթին երկու իրար սիրող մարդկանց յուրահատուկ պատմությունն է: Եվ մեր նպատակն է կազմակերպել և ներկայացնել այն  Ձեր պատկերացումներին համապատասխան ` ընդգծելով  միմիայն Ձեր ցանկությունները: Հարսանիքի կազմակերպումը արվեստ է, որը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և կատարողների մանրակրկիտ ընտրություն: Մեր թիմում Հայաստանի լավագույն հարսանեկան մասնագետներն են: Դիմելով մեզ ` Դուք կարող եք վստահ լինել, որ նախապատրաստական գործընթացը կլինի ուրախ և հարմարավետ, և Ձեր հարսանիքը կկազմակերպվի ամենաբարձր մակարդակով:

Որպեսզի համապատասխանենք անգամ ամենախստապահանջ հաճախորդներին, մենք անընդհատ գտնվում ենք շարժման մեջ՝ պարբերաբար մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների և մաստեր-կլասների, բարձրացնում ենք մեր մասնագետների վարպետության աստիճանը ՝ արտասահմանյան հարսանեկան շուկայի առաջատար մասնագետների թրեյնինգների մասնակցելով, և բացահայտում ենք մեր մասնագիտությունը նոր կողմերից: Մեր հարսանյաց գործակալությունը առաջինն ու միակն է Հայաստաում, որը համդիսանում է  Միջազգային հարսանեկան ֆեդերացիայի անդամ, ինչը մեզ թույլ է տալիս հրավիրել մեր միջոցառումներին արտասահմանյան լավագույն մասնագետներին: Wedding Story-ին Ձեր հարսանեկան պատմությունն է: Մենք աշխատում ենք, որպեսզի դարձնենք Ձեր տոնը անմոռանալի:

 

WBS_Diploma %d1%84%d0%b5%d1%80%d0%b5%d1%86%d0%b8%d0%b8 MBA_Diplom